0019, Yerevan, Ler Kamsar 30/2 || 3126, Gyumri, Foralberg 2/5
info@aabi.am, usa@aabi.am

Հայաստան — ԱՄՆ առեւտրային հարաբերությունների մասին համաձայնագիր (1992.04.02)

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը հաստատում են իրենց ընդհանուր ցանկությունը` խրախուսել Հայաստանում տնտեսական գործունեության ակտիվացմանը, որը կխթանի Հայաստանում տնտեսական ռեսուրսների և արտադրական կարողությունների զարգացումը: Ընդունելով, որ այս նպատակին կարելի է հասնել ներդրումների ապահովագրման (ներառյալ վերաապահովագրումը), փոխառությունների և երաշխիքների միջոցով, որոնց հարցում ամբողջական կամ մասնակի աջակցություն կցուցաբերի ԱՄՆ-ի կառավարությունը, իսկ կառավարման խնդրում կօժանդակի Անդրծովյան մասնավոր ներդրումային կորպորացիան /ԱՄՆԿ` Ամերիկայի Միացյալ Նահանգների գործակալություն/, կամ, համաձայն ԱՄՆԿ-ի և մասնավոր ընկերությունների միջև համաձայնությունների, ստորագրող Կողմերը համաձայնում են ներքոհիշյալի մասին.

ՀՈԴՎԱԾ 1

Սույն Համաձայնագրում օգտագործվող «ապահովում» (ֆիքսված ծախսերի ծածկում) տերմինը վերաբերում է ցանկացած ներդրման ապահովագրությանը, վերաապահովագրությանը կամ երաշխիքին, որը, համաձայն սույն Համաձայնագրի, տրված է ԱՄՆԿ-ի, ԱՄՆ-ի ցանկացած փոխարինող գործակալության կամ որևէ կողմի գործակալի կողմից: Սույն Համաձայնագրում օգտագործվող «թողարկող/էմիտենտ» տերմինը վերաբերում է ԱՄՆԿ-ին կամ ցանկացած նմանատիպ փոխարինող գործակալության կամ յուրաքանչյուր Կողմի գործակալին` այնքանով, որքանով մեծ է նրանց հետաքրքրությունը որպես ապահովագրող, վերաապահովագրող կամ երաշխավորող ցանկացած «ապահովման» հարցում թե որպես «ապահովում» (ֆիքսված ծախսերի ծածկում) նախատեսող պայմանագրի կողմ կամ փոխարինող կամ որպես «ապահովումը» (ֆիքսված ծախսերի ծածկում) կառավարող գործակալ:

ՀՈԴՎԱԾ 2

ա) Եթե թողարկողը/էմիտենտը վճարում է կատարում Ապահովման մասնակից որևէ կողմին, Հայաստանի Հանրապետության կառավարությունը, ելնելով 3-րդ հոդվածի դրույթներից, պետք է ճանաչի ցանկացած ակտիվների, ներառյալ արժույթի, վարկերի կամ ներդրումների փոխանցումը թողարկողին, որոնց հաշվին կատարվում են նման «ապահովմամբ» (ֆիքսված ծախսերի ծածկում) նախատեսված վճարումները, ինչպես նաև դրանց հետ կապված թողարկողին/էմիտենտին փոխանցված որևէ իրավունքը, կոչումը, պահանջը, արտոնությունը, առկա գործողության, կամ որը սրա կապակցությամբ կարող է հետագայում ծագել, դրդապատճառները:

բ) Թողարկող/էմիտենտը պետք է հաստատի միայն այն իրավունքները, որոնք վերաբերում են փոխանցող Կողմին, համաձայն «ապահովման» պայմանների, սույն հոդվածի ներքո փոխանցվող կամ ժառանգվող շահերին համապատասխան: Սույն Համաձայնագրում ոչինչ չի սահմանափակի Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության իրավունքը` միջազգային իրավունքի համաձայն ներկայացնել պահանջ որպես ինքնիշխան երկիր, ցանկացած այլ իրավունքից զատ, որը նա կարող է ունենալ իբրև թողարկող/էմիտենտ:

գ) Թողարկող/էմիտենտի գործունեությունը չպետք է կարգավորվի Հայաստանի Հանրապետության այն գործող օրենքներով, որոնք կիրառվում են Հայաստանի Հանրապետության ապահովագրական կամ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ:

դ) Թողարկողի/էմիտենտի կողմից վճարված կամ երաշխավորված փոխառությունների տոկոսները և վճարները Հայաստանում պետք է ազատվեն հարկերից: Թողարկողը/էմիտենտը Հայաստանի Հանրապետությունում պետք է հարկեր վճարի ցանկացած փոխանցման կամ ժառանգման հետևանքով, որը տեղի է ունեցել հոդված 2»ա»-ի համաձայն: Հայաստանում թողարկողի/էմիտենտի կողմից իրականացվող այլ գործառնությունների հարկման ռեժիմը պետք է սահմանվի կիրառելի օրենսդրությամբ կամ թողարկողի/էմիտենտի և Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների միջև կայացված հատուկ համաձայնությամբ:

ՀՈԴՎԱԾ 3

Այնքանով, որքանով Հայաստանի Հանրապետության օրենքները մասամբ կամ ամբողջովին անվավեր են դարձնում կամ արգելում են Հայաստանի Հանրապետության տարածքում թողարկողի կողմից «ապահովման» (ֆիքսված ծախսերի ծածկում) համաձայն մասնակցից ձեռք բերել ցանկացած տոկոս ցանկացած գույքի ձևով, Հայաստանի Հանրապետության կառավարությունը կթույլատրի այդ մասնակցին և թողարկողին/էմիտենտին համապատասխան համաձայնության գալ, ըստ որի այդպիսի տոկոսները փոխանցվում են այն անհատին կամ մարմնին, որն իրավունք ունի տնօրինել նման տոկոսներ` Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան:

ՀՈԴՎԱԾ 4

ա) Հայաստանի արժույթով գումարները, ներառյալ վարկերը, որոնք ձեռք է բերում թողարկողը/էմիտենտը նման «ապահովման» (ֆիքսված ծախսերի ծածկում) շնորհիվ, Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է տրամադրի վերաբերմունք, որը ոչ պակաս բարենպաստ է օգտագործելու կամ փոխանակելու վերաբերմունքից, քան այն վերաբերմունքը, որին կարժանանային «ապահովման» (ֆիքսված ծախսերի ծածկում) համաձայն Կողմի տնօրինման տակ գտնվող նման միջոցները:

բ) Նման գումարներն ու վարկերը կարող են փոխանցվել թողարկողի/էմիտենտի կողմից ցանկացած անհատի կամ մարմնի և ազատ օգտագործվել տվյալ անհատի կամ մարմնի և ազատ օգտագործվել տվյալ անհատի կամ մարմնի կողմից Հայաստանի տարածքում` վերջինիս օրենքներին համապատասխան:

գ) 4-րդ հոդվածի դրույթները կվերաբերեն նաև Հայաստանի արժույթով գումարներին և վարկերին, որոնք կարող են ընդունվել թողարկողի/էմիտենտի կողմից` կապված թողարկողի/էմիտենտի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի համար տրված փոխառությունների դիմաց պարտավորությունների կատարման հետ:

ՀՈԴՎԱԾ 5

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև ցանկացած վեճ, որը վերաբերում է սույն Համաձայնագրի մեկնաբանմանը, կամ որը, կառավարություններից որևէ մեկի կարծիքով, պարունակում է միջազգային իրավունքի հետ առնչվող խնդիրներ, որ ծագում է որևէ ծրագրի գործունեության ընթացքում, որի համար ապահովումը (ֆիքսված ծախսերի ծածկում) տրվել է, հնարավորության սահմաններում պետք է կարգավորվի երկու կառավարությունների միջև բանակցությունների միջոցով: Եթե բանակցություններ սկսելու մասին դիմումից վեց ամիս անց կառավարությունները համաձայնությամբ չեն կարգավորել վեճը, ապա վեճը, ներառյալ այն հարցը, թե արդյոք տվյալ վեճը միջազգային իրավունքի խնդիր է, կներկայացվի կառավարություններից որևէ մեկի նախաձեռնությամբ արբիտրաժային դատարանի քննարկմանը` հոդված 5»բ»-ին համապատասխան կարգավորելու համար:

բ) Արբիտրաժային դատարանը, համաձայն 5-րդ հոդվածի «ա» կետի, ծագած վեճերը կարգավորելու համար պետք է ստեղծվի և գործի հետևյալ կարգով.

1. Յուրաքանչյուր կառավարություն պետք է նշանակի մեկ միջնորդ դատավոր, այս 2 դատավորները պետք է ընդհանուր համաձայնությամբ ընտրեն նախագահ, որը որևէ երրորդ պետության քաղաքացի է, և որի նշանակումը պետք է ընդունվի երկու կառավարությունների կողմից: Միջնորդ դատավորները պետք է նշանակվեն երեք ամսվա ընթացքում, իսկ նախագահը վեց ամսվա ընթացքում` հաշված կառավարություններից որևէ մեկից դատավարության համար դիմումի ստացման օրվանից: Եթե նշանակումները չեն կատարվում վերոհիշյալ ժամանակահատվածում, յուրաքանչյուր կառավարություն կարող է, որևէ այլ համաձայնության բացակայության դեպքում, դիմել Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնի քարտուղարին, խնդրելով կատարել անհրաժեշտ նշանակումը կամ նշանակումները, և երկու կառավարություններն էլ համաձայնում են ընդունել նշանակումը կամ նշանակումները:

2. Միջնորդ դատարանը որոշում կայացնելիս պետք է հիմնվի միջազգային իրավունքի սկզբունքների ու կանոնների վրա: Որոշումը պետք է կայացվի ձայների մեծամասնությամբ: Այդ վճիռը վերջնական է և պարտադիր:

3. Դատավարության ընթացքում կառավարություններից յուրաքանչյուրը պետք է կրի իր դատավորի ծախսերը, իսկ արբիտրաժային դատարանում իր ներկայացուցչության հետ կապված ծախսերը պետք է հոգա նախքան դատավարությունը սկսելը, նախագահի և արբիտրաժի հետ կապված այլ ծախսերը երկու կառավարությունները պետք է կրեն հավասարապես: Իր որոշմամբ արբիտրաժային դատարանը կարող է վերաբաժանել ծախսերը և վճարումները կառավարությունների միջև:

4. Մնացած բոլոր հարցերում արբիտրաժային դատարանը պետք է կարգավորի իր ընթացակարգը:

ՀՈԴՎԱԾ 6

Փոխադարձության ձգտող երկու կառավարությունները համաձայնում են, որ եթե Հայաստանի Հանրապետության կառավարությունը միջոցներ է ձեռնարկում Ամերիկայի Միացյալ Նահանգներում «ապահովումը» շրջանառության մեջ դնելու համար սույն Համաձայնագրի հետ առնչվող ներդրման երաշխավորման ծրագրի նման ծրագրով, ապա սույն Համաձայնագրին համարժեք դրույթները կկիրառվեն Հայաստանի Հանրապետության ներդրումներին Ամերիկայի Միացյալ Նահանգներում, երբ ավարտված կլինեն այդ երկու կառավարությունների համաձայնություններին հավանություն տվող սահմանադրական և այլ իրավական ընթացակարգերը:

ՀՈԴՎԱԾ 7

Սույն Համաձայնագիրը կշարունակի ուժի մեջ մնալ մինչև մի կառավարության կողմից մյուսին դադարեցման մասին գրավոր ծանուցում տալուց տասներկու ամիսը լրանալը: Նախքան Համաձայնագրի դադարեցումը կատարված «ապահովման» (ֆիքսված ծախսերի ծածկում) թողարկման կամ տրված փոխառությունների առնչությամբ սույն Համաձայնագրի դրույթները կշարունակեն գործել գործողության դադարեցումից հետո ևս քսան (20) տարի ժամկետով:

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

Կատարված է Վաշինգտոն քաղաքում 1991 թվականի ապրիլի 2-ին, երկու բնօրինակով:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1991 թվականի ապրիլի 2-ից: