0019, Yerevan, Ler Kamsar 30/2 || 3126, Gyumri, Foralberg 2/5
info@aabi.am, usa@aabi.am

ՀՀ — ԱՄՆ երկկողմ հարաբերություններ

Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանի Հանրապետության անկախությունը ճանաչել է 1991 թ․ դեկտեմբերի 25-ին, իսկ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թ. հունվարի 7-ին:

1992 թ. փետրվարին ԱՄՆ-ն դեսպանություն է հիմնել Երեւանում:

1992 թ. մարտին ՀՀ-ն դեսպանություն է հիմնել Վաշինգտոնում:

1995 թ. ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում հիմնվել է ՀՀ գլխավոր հյուպատոսությունը:

Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանի Հանրապետության կարևորագույն գործընկերն է: ԱՄՆ-ն կարեւոր տեղ է զբաղեցնում Հայաստանի քաղաքական եւ տնտեսական կյանքում: Միացյալ Նահանգներն ակտիվորեն մասնակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին՝ Ռուսաստանի եւ Ֆրանսիայի հետ մեկտեղ հանդիսանալով խմբի երեք համանախագահներից մեկը: Միեւնույն ժամանակ, Միացյալ Նահանգները Հայաստանին մարդասիրական եւ տեխնիկական օգնություն տրամադրող խոշորագույն դոնորն է:

Համաձայնագրեր Հայաստանի Հանրապետության և ԱՄՆ-ի միջև։

  • Առեւտրային հարաբերությունների մասին (1992 թ.ապրիլի 2)
  • Ներդրումների խրախուսման մասին (1992 թ.ապրիլի 2)
  • Ներդրումների փոխադարձ քաջալերման եւ պաշտպանության մասին (1992 թ. սեպտեմբերի 23)
  • Հայաստանում ԱՄՆ Խաղաղապահ կորպուսի ծրագրի մասին (1992 թ. սեպտեմբերի 24)
  • Գիտության եւ տեխնոլոգիաների բնագավառում համագործակցության մասին (1997 թ. փետրվարի 28)
  • Զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու բնագավառում համագործակցության մասին (2000 թ. հուլիսի 24)
  • Միջուկային անվտանգության հարցերով տեխնիկական, տեղեկատվության փոխանակման և համագործակցության համաձայնագիր (2007 թ. փետրվար)
  • Ավիացիայի անվտանգության մասին (2007 թ. հոկտեմբեր)
  • Օդային տրանսպորտի մասին (2008 թ. նոյեմբեր)
  • Երեւանի Որակի միջազգային դպրոցի կարգավիճակի մասին (2009 թ. հոկտեմբերի 5)
  • Գիտության եւ տեխնոլոգիանների բնագավառում համագործակցության մասին (ստորագրվել է 2009 թ. նոյեմբերի 3)
  • Կենսաբանական զենքերի ստեղծման մեջ օգտագործվելիք տեխնոլոգիայի, ախտածինների եւ փորձառության տարածման կանխարգելման ոլորտում համագործակցության մասին (2010 թ. սեպտեմբեր)
  • Առեւտրի եւ ներդրումների հայ-ամերիկյան շրջանակային համաձայնագիր (2015 թ. մայիսի 7)
  • Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի կիրառումը դյուրացնելուն ուղղված համագործակցության մասին  (2018 թ. փետրվարի 12)
  • ՀՀ կառավարության և Կալիֆորնիա նահանգի կառավարության միջև համագործակցության մասին (2019 թ. սեպտեմբերի 24)

Արձանագրություններ

  • 2001թ. հունիսի 11-ին կնքված` թմրադեղերի հսկողության և իրավապահ ոլորտում համագործակցության մասին նամակ-համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին (ստորագրված 2003թ. ապրիլի 14 և 2008թ. սեպտեմբերի 19)

Հուշագրեր

  • Հայ-ամերիկյան աշխատանքային խմբի մասին (2000 թ. հունվարի 27)
  • Սոցիալական և առողջապահական կարիքները բավարարելու բնագավառում համագործակցության մասին (2000 թ. օգոստոսի 16)
  • ԱՄՆ կառավարության կրթական փոխանակման ծրագրերին հայ ուսանողների մասնակցության մասին (2006 թ. մարտի 3)

Այլ

  • Դիվանագիտական առաքելությունների եւ հյուպատոսական հիմնարկների խնամքի տակ գտնվող անձանց աշխատանքի վերաբերյալ (հայտագրերի փոխանակումը տեղի է ունեցել սեպտեմբերի 30-ին և դեկտեմբերի 30-ին, 2005թ., ուժի մեջ է մտել 2006թ. հոկտեմբերի 16-ին)

Առևտրատնտեսական կապեր

Մինչեւ 2019 թ. Հայ-ամերիկյան առևտրատնտեսական համագործակցությունը համակարգվել է Տնտեսական հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի (US-Armenia Task Force, USATF) կողմից, որը տարեկան գումարել է մեկ նիստ (որոշ դեպքերում այդ ժամանակացույցը խախտվել է)` փոխադարձաբար երկու երկրների մայրաքաղաքներում:

2019  թ. հայկական կողմի առաջարկով էականորեն ընդլայնվել է երկկողմ միջկառավարական հանձնաժողովի օրակարգը, ինչով և սկիզբ է դրվել նոր ձևաչափին` Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսությանը (USASD):